Թրամփի խոստումներն արժեզրկեցին ռուսական ֆոնդային շուկան
Տնտեսություն
Ռուսաստանի ֆոնդային շուկան արձագանքեց կտրուկ անկումով Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին․ Մոսբիրջայի ինդեքսը հուլիսի 11-ի առավոտյան մոտեցավ վերջին երեք ամիսների նվազագույնին՝ հասնելով 2686 կետի։ Այս նվազումը հաջորդեց ԱՄՆ նախագահի խոսքին, թե պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ Ռուսաստանի վերաբերյալ՝ առաջիկա երկուշաբթի օրը, գրում է Лента.ру-ն։
Թրամփը հայտնել է, որ աջակցում է Կոնգրեսում շրջանառվող նոր պատժամիջոցների օրինագծին և քննադատել է Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ շուկան խիստ արձագանքում է նրա ելույթներին․ նախորդ անկումը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին՝ նմանատիպ ֆոնով։
Տարվա սկզբին ռուսական շուկան կտրուկ աճել էր Թրամփի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման խոստումների ֆոնին՝ Մոսբիրջայի ինդեքսը գերազանցել էր 3350 կետը։ Սակայն վերջին չորս ամիսներին արժեթղթերը շարունակաբար արժեզրկվում են՝ քաղաքական անորոշությունների հետևանքով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան