Ռուսաստանի կառավարությունը հրաժարվել է արգելել մոգերի և տարոլոգների գովազդը
Ռուսաստան
Ռուսաստանի կառավարությունը մերժել է Պետդումայի մի խումբ պատգամավորների առաջարկը՝ արգելել մոգերի, աստղաբանների, տարոլոգների և այլ «եզոտերիկ ծառայությունների» գովազդը։ Ինչպես հայտնում է «Վедомости»-ն, գործադիր մարմնի եզրակացության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։
Օրինագծի հեղինակները նպատակ ունեին արգելել հանրային հարթակներում նման ծառայությունների տարածումը՝ ներառյալ հոգևոր-սպիրիտուալ արարողությունները, որոնք կապ չունեն պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությունների գործունեության հետ։ Սակայն կառավարությունը նշել է, որ առաջարկվող ձևակերպումները չափազանց անորոշ են և կարող են հանգեցնել սխալ մեկնաբանությունների։
Բացի այդ, ըստ կառավարության, բոլոր այլընտրանքային պրակտիկաների նույնականացումը կարող է խախտել իրավական հավասարակշռությունը, իսկ վտանգավոր ծառայությունները հեշտությամբ կարող են վերանվանվել ու խուսափել արգելքներից։ Կառավարությունը եզրակացրել է, որ առանձին դեպքերում վերահսկողությունը պետք է իրականացվի գործող օրենսդրության միջոցով, ոչ թե համընդհանուր արգելքով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան