Նանոպլաստիկի աղետալի կուտակում է արձանագրվել Ատլանտյան օվկիանոսում
Աշխարհ
Նիդեռլանդների գիտնականները հայտնաբերել են նանոպլաստիկով լայնածավալ աղտոտում Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ուտրեխտի համալսարանի մասնագետների գնահատմամբ՝ միկրոմետրից պակաս չափսով պլաստիկ մասնիկները կարող են հասնել մինչև 27 միլիոն տոննայի՝ գերազանցելով խոշոր պլաստիկի հայտնաբերված ծավալները։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature գիտական հանդեսում։
Հետազոտողները վերցրել են ջրային նմուշներ 12 տարբեր կետերից՝ տարբեր խորություններում, և հատուկ սկանավորման տեխնոլոգիայով հայտնաբերել նանոպլաստիկի տարածվածություն՝ հատկապես ափամերձ գոտիներում և օվկիանոսային սվտրոպիկական ջրապտույտներում, որտեղ պլաստիկը կենտրոնանում և քայքայվում է։ Ամենատարածվածները եղել են շշերի ու փաթեթավորման համար կիրառվող պլաստիկները՝ ՊԷՏ, ՊՎՔ և պոլիստիրոլ։
Գիտնականների խոսքով՝ նման մանր մասնիկները կարող են ներթափանցել օրգանիզմների հյուսվածքներ և անկանխատեսելի ձևով փոխազդել միջավայրի հետ։ Նրանք կոչ են անում շտապ սահմանափակել պլաստիկի մուտքը օվկիանոսներ, քանի որ արդեն մաքրումներով հնարավոր չէ հաղթահարել այս մակարդակի աղտոտումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)