«Երկիր». Նախարարին թեժ պայքար է սպասվում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մինչ ընտրությունները լուրջ քաղաքական շրջադարձեր չեն սպասվում, իշխանությունները որևէ մեկին նեղացնել չեն ուզում: Պաշտոնանկությունների թեման կակտիվանա հատկապես ընտրություններից հետո: Աթոռը կորցնելու վտանգը սպառնում է նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով այսօրվանից մտածում է նախարարի աթոռը պատգամավորական մանդատով փոխարինելու մասին: Նա ցանկանում է մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրել թիվ 26 ընտրատարածքում: Բայց նախարարի համար հեշտ չի լինի, այս ընտրատարածքում լուրջ պայքար է ծավալվելու: Մեր տեղեկություններով՝ այստեղ իրենց թեկնածությունն են ցանկանում առաջադրել նաև «Սենատոր» կազինոյի սեփականատերերից Հովիկ անունով մեկը և նախագահի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանի խնամի՝ «բռլյանտչիկ Հուսիկը»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ