Turkish Airlines-ի օդաչուները Ռուսաստանի երկնքում նկատել են պայծառ բռնկում
Աշխարհ
Turkish Airlines-ի օդաչուները հուլիսի 11-ին, Մուգլայից Մոսկվա մեկնող Airbus A321 օդանավով թռիչքի ժամանակ, նկատել են անսպասելի պայծառ բռնկում Ռժև քաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Aviaincident Telegram-ալիքի տվյալներով՝ բռնկումը շատ մոտ է եղել ինքնաթիռին և հիշեցրել է հրավառություն։
Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում՝ ինքնաթիռից դեպի հարավ։ Էկիպաժը անմիջապես տեղեկացրել է ռուսական հակաօդային պաշտպանության (ՊВО) ծառայություններին՝ արձանագրված անսովոր երևույթի մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մոսկվայի երկնքում ևս մեկ արտասովոր միջադեպ էր գրանցվել. օդաչուները նկատել էին մարդուն, որը մոտ 760 մետր բարձրության վրա թռչում էր կանաչ փարափլանով՝ Շերեմետևո օդանավակայանի մոտակայքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)