ԱՄՆ պետդեպարտամենտը սկսել է զանգվածային պաշտոնանկություններ. AP
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետդեպարտամենտը սկսել է զանգվածային պաշտոնանկություններ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Նախարարությունը աշխատանքից ազատման ծանուցումներ է ուղարկել ԱՄՆ-ում աշխատող 1107 պետական ծառայողների և դիվանագիտական ծառայության 246 աշխատակիցների: Քննադատների խոսքով՝ այդ քայլը կվնասի Ամերիկայի համաշխարհային առաջնորդությանը և արտերկրից եկող սպառնալիքներին հակազդելու նրա ջանքերին», - ասված է նյութում:
Գործակալության ստացած ներքին ծանուցման համաձայն՝ դիվանագիտական ծառայության աշխատակիցները, որոնց կվերաբերի կրճատումը, անմիջապես վարչական արձակուրդի կուղարկվեն 120 օրով, որից հետո պաշտոնապես կկորցնեն իրենց պաշտոնները: Ընդ որում, տուժած քաղծառայողների մեծամասնության համար պաշտոնանկության ժամկետը 60 օր է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ