«Գիշերը լուսավորվեց». Հայտնի բժիշկը պատմել է տարօրինակ թռչող օբյեկտների մասին
Աշխարհ
Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է իր միստիկ փորձառության մասին՝ Հակասիա կատարած այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ այնտեղ կարելի է գրեթե ամեն գիշեր նկատել տարօրինակ լուսավոր օբյեկտներ, որոնք չեն նմանվում արբանյակների կամ երկնաքարերի։
Մյասնիկովը նշել է, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել որդու հետ առաջին իսկ արշավի ժամանակ, երբ երկնքում տեսել են երկու վառվող կետեր, որոնք շարժվել են անկանոն ուղղություններով, ապա կտրուկ վեր են խոյացել և անհետացել։
Բժիշկը պատմել է նաև մեկ այլ դեպքի մասին, երբ գիշերով դուրս է եկել տայգայի բաղնիքից ու իր առջև տեսել է լուսավոր կետ, որը պտտվել է օդում, հետո կտրուկ վեր է խոյացել և կորել մթության մեջ, գրում է Лента.ру-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)