Ռուսաստանը խոստանում է ուժեղացնել պաշտպանությունը՝ արձագանքելով Կրիմում տեղի ունեցած հարձակմանը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիկտոր Զավարզինը հայտարարել է, որ Ուկրաինայի ուժերը ակտիվացրել են հարձակումները Կրիմի վրա՝ հանգստի սեզոնի ընթացքում ռուսներին վնասելու նպատակով։ Նա նշել է, որ ռուսական կողմը շարունակելու է ոչնչացնել թշնամու անօդաչուները և կատարել հակաօդային ու ռադիոէլեկտրոնային պաշտպանության աշխատանքներ։
Զավարզինի խոսքով՝ արդեն տրված է հստակ հրահանգ՝ ակտիվացնել հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը ամբողջ Կրիմի տարածքում։ «Սա 100 տոկոսանոց երաշխիք չի տալիս, բայց քայլեր ձեռնարկվում են», — ընդգծել է պատգամավորը։
Հուլիսի 11-ին Կրիմի երկնքում արդեն մի անօդաչու է խոցվել, որը ըստ հաղորդագրությունների՝ եղել է ինքնաթիռային տեսակի։ Զավարզինը հավելել է, որ նույնիսկ ամենախիստ միջոցներով հնարավոր չէ ամբողջությամբ բացառել նման հարձակումները, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան