Կործանված ինքնաթիռից անհետացել են անձնակազմը և 400 կգ թմրանյութ
Համաշխարհային Մամուլ
Հոնդուրասի ճահճային տարածքում կործանվել է բիզնես դասի ինքնաթիռ, սակայն դեպքի վայրից լիովին անհետացել են թե՛ անձնակազմը, թե՛ ինքնաթիռում եղած 400 կիլոգրամ թմրանյութը։ Տեղեկությունը հրապարակել է գերմանական Bild պարբերականը։
Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ BAe-125-700A մոդելի օդանավը կործանվել է հուլիսի 3-ին՝ Վարունտա գետի ճահճուտներում՝ Նիկարագուայի սահմանին մոտ։ Օդանավում կարող էր գտնվել մինչև վեց մարդ։
Դեպքի հանգամանքները մնում են անհասկանալի։ Ո՛չ թմրանյութն է հայտնաբերվել, ո՛չ էլ անձնակազմի որևէ անդամ, ինչն իրավապահներին ստիպել է կասկածել նախապես պլանավորված օպերացիայի հնարավորությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ