Արեւմտյան մամուլը նշում է՝ Ռուսաստանում Су-34 կործանիչների արտադրությունը կրկնապատկվել է
Ռուսաստան
Արեւմտյան Military Watch Magazine ամսագիրը հայտնում է, որ Նովոսիբիրսկի օդանավաշինական գործարանում Су-34 կործանիչ-ռմբակոծիչների արտադրությունն անցած տարվա համեմատ աճել է շուրջ երկու անգամ։ Ըստ հրապարակման՝ գործարանը աշխատում է երեք հերթափոխով։
Պարբերականը հիշեցրել է, որ վերջին մատակարարումը ՌԴ օդատիեզերական ուժերին եղել է 2025 թվականի հուլիսին, իսկ մինչ այդ՝ ապրիլին։ 2024-ին գրանցվել է առնվազն վեց առանձին խմբաքանակի առաքում, ինչը վկայում է արտադրության ինտենսիվության մասին։
Military Watch չի բացառել, որ այս արտադրության մի մասը նախատեսված է արտահանման համար՝ հնարավոր գործընկերներ նշելով Ալժիրը, Իրանը և Սուդանը։ Ըստ պարբերականի՝ Су-34-ը կարևոր դեր ունի ճշգրիտ կառավարվող ավիաբոմբերի կիրառման մեջ, հատկապես ռուսական հատուկ ռազմական գործողության շրջանակում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան