Կենտրոնական Ասիայի երկիրը քննարկում է կրիպտո-ինվեստիցիաներ՝ ազգային պահուստներից
Տնտեսություն
Ղազախստանը կարող է ներդնել իր արտաքին պահուստների մի մասը կրիպտոակտիվների մեջ։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային բանկի ղեկավար Տիմուր Սուլեյմենովը՝ նշելով, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և եկել են եզրակացության, որ նման ուղղությունը կարող է կիրառվել նաև Ղազախստանում։
Նրա խոսքով՝ խոսքը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի կրիպտոարդյունաբերությանն առնչվող ֆոնդերին։ Ավելի վաղ Ազգային բանկը աջակցել էր խորհրդարանի առաջարկին՝ ստեղծել պետական կրիպտոպահուստ, որը կարող է ձևավորվել նաև բռնագրավված ակտիվների հաշվին։
Ի տարբերություն Ղազախստանի, Ռուսաստանի կենտրոնական բանկը շարունակում է բացասական վերաբերմունք ունենալ կրիպտոյի նկատմամբ և դեմ է դրա օգտագործմանը ներքին հաշվարկներում։ Նաև բացառվում է այդ գործիքի մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան