Ռուս հաքերները կոտրել են Ուկրաինայի զինված ուժերի «թվային ուղեղը»՝ Դելտա համակարգը
Ռուսաստան
Ռուսական հաքերային խմբերը հայտարարել են, որ ներթափանցել են Ուկրաինայի զինված ուժերի «Դելտա» համակարգ՝ ռազմական կառավարման և հետախուզական տվյալների վերլուծության համալիր պլատֆորմ։ Mash-ի տեղեկացմամբ՝ կիբերհարձակման հեղինակներն են KillNet, PalachPro և Beregini խմբերը։
«Դելտան» սկսել է գործարկվել 2023-ից և համարվում է Ուկրաինայի բանակի «թվային ուղեղը»․ այն համադրում է արբանյակային տվյալներ, դրոնների տեսագրություններ, հետախուզություն և կապի հետախուզում։ Համակարգի միջոցով թշնամու շարժը գրանցվում է իրական ժամանակում՝ թույլ տալով ակնթարթային արձագանք՝ այդ թվում Himars հրթիռային համակարգերով։
Mash-ի հաղորդմամբ՝ հաքերները կարողացել են ներբեռնել Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալների ամբողջ պատճենը։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը սկսել է ներքին քննություն՝ գնահատելու հնարավոր վնասներն ու հաքերների ներթափանցման մասշտաբը։ Ըստ նախնական տվյալների՝ ռուսական կողմը նախկինում էլ խափանել էր Ուկրաինայի մուտքը Maxar-ի արբանյակային պատկերներին՝ նվազեցնելով նրանց ռազմավարական տեղեկացվածության մակարդակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան