Ռուսական դրոնները առաջին անգամ հասել են Սումի քաղաք. ֆրոնտը սրվում է
Ռուսաստան
Ռուսաստանի բանակի FPV-տիպի դրոնները հասել են Սումի քաղաքի վարչական սահմաններին՝ ըստ «Украина.ру»-ի Telegram ալիքի։ Դրանք կիրառվում են այս ուղղությամբ արդեն մարտական գործողություններում, և ըստ հաղորդման՝ դա «միայն սկիզբն է»։
Ուկրաինական «Страна.ua»-ն էլ հաստատել է, որ երկու դրոն հասել են քաղաքից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող ավտոճանապարհին։ Deep State վերլուծական կենտրոնը նույնպես փաստել է՝ ռուսական ուժերը այժմ ունակ են հարվածել Սումիի ներսում։
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ուկրաինական հատուկ գործողությունների ուժերի 140-րդ կենտրոնը այս ուղղությամբ կրում է կորուստներ, այդ թվում՝ սպայական կազմի շրջանում, ինչը նշան է իրավիճակի սրացման։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան