Լեհաստանի հյուպատոսարանի փակումը Կալինինգրադում հարվածում է սովորական քաղաքացիներին
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան հայտարարել է, որ Լեհաստանի գլխավոր հյուպատոսարանի փակումը Կալինինգրադում՝ ի պատասխան Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության փակման, առաջին հերթին վնասելու է սովորական քաղաքացիներին։
ՌԴ ԱԳՆ-ի համաձայն՝ այդ քայլը պատասխան է Լեհաստանի «անհիմն ու թշնամական» գործողություններին, որոնց արդյունքում կրճատվել է Ռուսաստանի հյուպատոսական ներկայությունը Լեհաստանում։ Ժուրովան ընդգծել է, որ Ռուսաստանը նման որոշումներ երբեք միակողմանիորեն չի ընդունում՝ դրանք միշտ լինում են պատասխան քայլեր։
Պատգամավորի խոսքով՝ նման քայլերն անհարմարություններ են ստեղծում այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ստանալ վիզաներ կամ այլ փաստաթղթեր։ Մինչդեռ հյուպատոսությունները հենց այդ նպատակով են գործել՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ «Պետությունների հարաբերությունների վրա սա լուրջ ազդեցություն չի ունենա, սակայն մարդկանց վրա՝ հաստատ կունենա», — ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան