Նոր կրթական համակարգը Ռուսաստանում կգործարկվի 2027 թվականին
Ռուսաստան
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է, որ 2027 թվականից սկսվելու է երկրի նոր կրթական համակարգի մասսայական ներդրումը։ Տեղեկատվությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը։
Ըստ տվյալների՝ առաջատար բուհերը կսկսեն անցումը 2026-2027 ուսումնական տարում, իսկ 2027-2028 թվականներից այն կգործարկվի համապետական մակարդակով։ Նախատեսվում է նաև, որ մինչև 2026 թվականի սեպտեմբեր բոլոր իրավական փաստաթղթերն ու ծրագրերը կհաստատվեն։
Փոփոխությունները կապված են Ռուսաստանի՝ 2022-ին Բոլոնյան համակարգից դուրս գալու որոշման հետ։ Այդուհանդերձ, այն ուսանողները, որոնք արդեն սովորում են հին ծրագրով, կշարունակեն ուսումը առանց փոփոխությունների՝ ըստ նախապես հաստատված ծրագրի։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին