Սոչիի և Սուխումի միջև ցանկանում են գործարկել ջրային ուղևորափոխադրումներ
Ռուսաստան
Աբխազիայի իշխանությունները և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկում են Սոչիից Սուխում զբոսաշրջային նավային երթուղու գործարկման նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկացրել է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Գաղափարը քննարկվել է Աբխազիայի նախագահի և ՌԴ նախագահի վարչակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հանդիպման ժամանակ։ Ներկա է եղել նաև «Ռոսմորպորտ»-ի Աազովա-Սևծովյան մասնաճյուղի տնօրեն Աննա Ֆոմենկոն։
Ծրագրի նպատակն է զարգացնել Աբխազիայի զբոսաշրջային ներուժը։ Քննարկվել են նավահանգստային ենթակառուցվածքները, լոգիստիկան և նախագծի վարչական ուղեկցումը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Մոսկվայից Աբխազիա կատարվել էր առաջին ուղիղ չվերթը խորհրդային տարիներից ի վեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան