Բլոգերը՝ ռազմական օդանավով Ռոստով թռչած, սպառնացել է նախկին ամուսնուն
Ռուսաստան
Ռազմական օդանավով Ռոստովի փակ օդանավակայան թռած ռուս բլոգեր Մարիա Շալաևան, ըստ իր նախկին ամուսնու՝ Սերգեյի, սպառնացել է իրեն ուղարկել հատուկ ռազմական գործողության (ՍՈՒ) գոտի։ Այդ մասին հայտնում է Baza Telegram-ալիքը։
Տղամարդը նշել է, որ Շալաևան բազմիցս իրենց 3-ամյա որդուն տարել է ռազմական ինքնաթիռով, ինչին ինքը կտրուկ դեմ է։ «Ես շոկի մեջ եմ, որ քաղաքացիական անձինք ու երեխաներ կարող են այդպես ազատ օգտվել ռազմական ինքնաթիռներից», — ասել է նա՝ հավելելով, որ Շալաևան նույնիսկ ինքն է լուսանկարներ ուղարկել՝ ցույց տալու համար, թե ինչպես է թռչում։
Ըստ Սերգեյի մտերիմների՝ զույգի հարաբերությունները վատացել են 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ամուսնալուծությունից հետո, երբ Մարիան սկսել է հարաբերություն մեկ այլ տղամարդու հետ, որին անվանում է «Կրեմլի մարդ»։
Նշենք, որ նախկինում բլոգերը տեսանյութ էր հրապարակել՝ պատմելով, թե ինչպես է ինքը՝ երեխայի ու սիրեցյալի հետ, թռել Ռոստով և գնացել թանկարժեք ռեստորան։ Հետո նա ջնջել էր հրապարակումները, իսկ ռազմական ինքնաթիռի օգտագործման փաստով սկսվել է ծառայողական ստուգում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան