Ռուսաստանում խոսել են ԱՄՆ նախագահ Թրամփի «բայդենացման» մասին
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի անդամ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կրկնել Ջո Բայդենի քաղաքական ուղին։ Նա ընդգծել է, որ Թրամփի նկատմամբ ճնշում է գործադրվում, ինչի հետևանքով հնարավոր է նրա «բայդենացում»՝ այսինքն՝ դիրքորոշման շրջադարձ դեպի նախորդ վարչակազմի քաղաքականությունը։
Ջաբարովի խոսքով՝ եթե Թրամփը կրկնի Բայդենի ընտրած ուղին, դա կդառնա լուրջ սխալ և հանգեցնի փակուղու։ Նրա կարծիքով՝ նման զարգացումը կհակասի Թրամփի նախընտրական խոստումներին և կարող է հիասթափեցնել նրա աջակցողներին։
Ավելի վաղ նման մտքեր էր հնչեցրել նաև ռուս ռազմական թղթակից Վլադիսլավ Շուրիգինը՝ արձագանքելով Թրամփի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը պետք է ավելի շատ զենք մատակարարի Ուկրաինային, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել