Հունգարիայի վարչապետը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանը
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է արտահայտվել Ուկրաինայի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցությանը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ռազմական հակամարտության վիճակում գտնվող երկրի մուտքը ԵՄ կնշանակեր ռազմական հակամարտության ներմուծում։ Մեր ժողովուրդը բարձրաձայնել է. «Ո՛չ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին», - գրել է Օրբանը։
Օրբանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ակտիվ հետախուզական գործողություններ է իրականացրել Հունգարիայում՝ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններին ազդելու և Կիևի համար օգտակար կառավարություն հաստատելու նպատակով ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ