Ռուսաստանում սրտի վիրահատություն իրականացվել է հեռաբժշկության միջոցով
Ռուսաստան
Ռուսաստանում առաջին անգամ բժիշկները հեռաբժշկության միջոցով իրականացրել են սրտի վիրահատություն։ Պերմի սրտաբանական դիսպանսերի մասնագետները, օգտվելով «խելացի ակնոցներից», հեռավար կապ են հաստատել մոսկովյան փորձագետի հետ՝ ուղղորդելու բարդ միջամտությունը։
43-ամյա հիվանդը տեղափոխվել էր հիվանդանոց ուժեղ արտասովոր առիթմիայով։ Բժիշկները որոշել են իրականացնել ռադիոհաճախական աբլացիա՝ բարձր հաճախականությամբ հոսանքի միջոցով ոչնչացնելով սրտի հիվանդ հատվածները։ Գործընթացը վերահսկվել է Մոսկվայի գիտական կենտրոնի արհեստավարժ արիտմոլոգի կողմից՝ իրական ժամանակում փոխանցվող 4K տեսագրության հիման վրա։
Վիրահատությունը հաջող է անցել․ մի քանի օր շարունակ հիվանդի մոտ սրտի ռիթմի խանգարումներ չեն արձանագրվել։ Ներկայումս կինը գտնվում է վերականգնման փուլում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան