Ուկրաինան վերսկսել է ԱՄՆ-ի հետ զենքի մատակարարման շուրջ երկխոսությունը
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին պնդում է, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը համակարգում են ԱՄՆ պաշտպանական օգնության ժամանակավոր դադարեցումից հետո դրա մատակարարման տեխնիկական մանրամասները։
Հուլիսի 4-ին NBC-ն հաղորդեց, որ Կիևին ռազմական օգնության կասեցումը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի միակողմանի որոշումն էր։ CNN-ը ավելի ուշ նշեց, որ Հեգսեթը նախապես չէր տեղեկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին իր որոշման մասին։ Associated Press-ը նաև հաղորդեց, որ Պենտագոնի որոշումը Թրամփին անակնկալի է բերել։ Ամերիկացի առաջնորդը այնուհետև պնդեց, որ չգիտի, թե ով է թույլատրել Կիևին ռազմական օգնության կասեցումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ