Դամասկոսում նոր ահաբեկչության հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 40 մարդ վիրավոր է
Մերձավոր Արևելք
Դամասկոսում տեղի ունեցած նոր ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ, առնվազն 40 մարդ վիրավոր է: Ականավորված ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել Բարզի ալ Բալյադ թաղամասում. այս մասին այսօր հայտնում է Ալահիհբարիյա հեռուստաալիքը՝ ներկայացնելով այրված դիակների պատկերներով տեսանյութ և հարցազրույց վիրավոր մարդկանց օգնություն ցուցաբերող Կարմիր խաչի աշխատակացիների հետ: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մի քանի ավտոմեքենա:
Նշենք, որ Դամասկոսը, ինչպես նաև այլ սիրիական քաղաքներ, վառելիքի կարիք ունի, և բենզալցակայաններում անընդհատ հերթեր են գոյանում՝ անկախ նրանից՝ վաճառքում այդ պահին վառելիք կա, թե՝ ոչ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ