ՌԴ-ում մեղադրեցին Ուկրաինային՝ Ալյոշկիում բնակելի տան վրա հարվածելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը Ուկրաինայի Զինված ուժերին մեղադրել է բնակելի շենքերի վրա հարվածներ հասցնելու մեջ՝ «Ռուսաստանի նկատմամբ ունեցած անզոր զայրույթը» թափելու համար։ Նրա խոսքով՝ նման հարձակումներով Ուկրաինան փորձում է վախեցնել այն քաղաքացիներին, ովքեր այժմ բնակվում են ռուսական տարածքում։
Հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական ավիահարվածի հետևանքով Ալյոշկի քաղաքում փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենք։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ մարդիկ մնացել են փլատակների տակ։
Կոլեսնիկը հայտարարել է, որ սա «սխալ» անվանելու հարց չէ․ ըստ նրա՝ սա դիտավորյալ ահաբեկչություն է ռուսաստանցիների դեմ, և նման գործողություններին պետք է կարճ ու կոշտ պատասխան տալ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան