Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի պատասխանին ուղիղ բանակցությունների երրորդ փուլի առնչությամբ. Պեսկով
Աշխարհ
Ուկրաինայում կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ. Ռուսաստանը շարունակում է սպասել ուկրաինական կողմից պատասխանի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գործընթացը (բանակցությունների հաջորդ փուլի համաձայնեցման) շարունակվում է։ Այս աշխատանքը ընթացքի մեջ է։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, և մեր նախագահը խոսել է այս մասին՝ մենք սպասում ենք ուկրաինական կողմի առաջարկին` ուղիղ բանակցությունների փուլերի շարունակության ժամկետների վերաբերյալ», - լրագրողներին ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել