Տասնյակ մարդիկ գտնվում են փլատակներում․ ինչ է կատարվում Օլեշկիում
Աշխարհ
Տասնյակ մարդիկ գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված հինգհարկանի շենքի փլատակների տակ, հայտնել է շրջանի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հինգհարկանի շենք է փլուզվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավիահարվածի հետևանքով, և փլատակների տակ մարդիկ կան։ Իր հերթին, մարզի նահանգապետ Վլադիմիր Վասիլենկոյի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը խոչընդոտում են փլատակների մաքրման և մարդկանց տարհանման աշխատանքների մեկնարկին։
«Թշնամու օդային հարվածների հետևանքով ավերված հինգհարկանի շենքի փլատակների տակ տասնյակ մարդիկ կան», - հայտնել է Սալդոն իր Telegram ալիքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ