ԱՄՆ-ն ավելացրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը
Աշխարհ
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։
Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի Սենատի լիագումար նիստում, որից հետո այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը:
«Երկարաձգվում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությունը (USAI) մինչև 2028 թվականը և ավելացվում է հաստատված ֆինանսավորումը մինչև 500 միլիոն դոլար», - ասվում է հանձնաժողովի կողմից հաստատված օրինագծում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ