Ինչ գործողությունների կդիմի Պուտինը՝ Թրամփի ճնշմանն ի պատասխան. NYT
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է անտեսել հիասթափված ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի ճնշումը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ռուսաստանի առաջնորդը համոզված է, որ Ռուսաստանի գերազանցությունը մարտադաշտում աճում է, և որ Ուկրաինայի պաշտպանությունը կարող է փլուզվել առաջիկա ամիսներին», - ասվում է հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի առաջնորդը «չի զոհաբերի իր նպատակները Ուկրաինայում» Թրամփի հետ երկխոսություն հաստատելու համար։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Պուտինը պատրաստ է ռիսկի դիմել ԱՄՆ նախագահի հետ հարաբերություններում՝ «Ուկրաինայի կապիտուլյացիայի ենթարկելու իր պահանջներին»։
Հրապարակման աղբյուրները նշել են, որ Պուտինը պատրաստ էր Թրամփի համբերության սպառվելուն և հասկացել էր, որ ԱՄՆ-ն, ի վերջո, կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)