ՆԱՏՕ-ն միջոց է գտել՝ արագացնելու ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինային
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը արագացնելու միջոցներից մեկը կարող է լինել Եվրոպայում հատուկ հաշիվների ստեղծումը՝ ամերիկյան զենքի համար վճարելու, որը հետագայում կփոխանցվի Կիևին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
«ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ այս խնդրի լուծման մոտեցումներից մեկը կարող է լինել եվրոպական երկրների կողմից հատուկ հաշիվների բացումը, որոնք կկառավարի Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար գեներալ Գրինկևիչը։ Այդ հաշիվներին միջոցներ կփոխանցվեն դաշնակիցներին վաճառված ամերիկյան զենքի համար վճարելու, հետագայում Ուկրաինա առաքելու համար», - ասվում է թերթի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել