Լեհաստանում հայտարարել են Գերմանիայի փլուզման մասին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի քաղաքականությունը կարող է երկիրը տանել երաշխավորված անկման։ Այս մասին գրել է Mysl Polska լեհական պարբերականի լրագրող Մատեուշ Պիսկորսկին։
Նրա կարծիքով՝ հենց Մերցն է Ուկրաինայում հակամարտության շարունակման գլխավոր կողմնակիցներից մեկը։ Իսկ դա, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ Գերմանիայի վրա։
«Եթե պետությունները հրաժարվեն Կիևի հետագա սպառազինությունից, ռազմական օգնության առանցքային մատակարարի դերը կստանձնի Գերմանիան։ Ընդ որում, ԱՄՆ-ն, հեռանալով Ուկրաինայից և հակամարտությունում նրա աջակցությունից, հանգիստ կհետևի Գերմանիայի «հոգեվարքին», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)