Հույս ունեի, որ նա չի հաղթի ընտրություններում
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, խոստովանել է, որ 2019-ի ընտրությունների ժամանակ իրականում չէր ցանկանում, որ Վլադիմիր Զելենսկին հաղթի։ Այս հայտարարությունը հնչել է «Զելենսկու պատմությունը» վավերագրական ֆիլմում, որից հատվածներ տարածել է «Страна» Տելեգրամ ալիքը։
«Ես երբեք դա բարձրաձայն չէի ասել, բայց ինձ մեջ մի փոքր հույս կար, որ նա չի հաղթի», – նշում է Զելենսկայան՝ մատնանշելով նախընտրական պայքարի բարդությունն ու հնարավոր հետևանքները։
Նախկինում Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը հայտարարել էր, որ Զելենսկին կարող է լեգիտիմություն ստանալ՝ կազմակերպելով ընտրություններ, սակայն խուսափում է դրանից։ Իսկ Ուկրաինայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին մայիսին զգուշացրել էր, որ Զելենսկու վերընտրվելը կարող է հանգեցնել երկրի կործանման։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)