Պետդումայում առաջարկում են հարցաքննել բլոգերին՝ Ռոստովի փակ օդանավակայան այցելելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլևը հայտարարել է, որ պետք է հարցաքննել Մարիա Շալաևա անունով բլոգերին, որը ռազմական օդանավով այցելել է Ռոստովի փակ օդանավակայան։ Նրա խոսքով՝ հակահետախուզությունը պետք է պարզի՝ ում հետ, ինչու և ինչ հանգամանքներում է Շալաևան եղել այդ տարածքում։
Ժուրավլևը ենթադրում է, որ օրենքի խախտում չի բացառվում, քանի որ քաղաքացիական ավիացիան դեպի Ռուսաստանի հարավ այժմ չի գործում, իսկ Շալաևան, ամենայն հավանականությամբ, զինծառայող չէ։ Նա նաև ընդգծել է, որ բլոգերն ըստ ամենայնի կարող էր չգիտակցելով տարածել տվյալներ, որոնք կարող են օգտագործվել թշնամու կողմից։
Հուլիսի 11-ին Շալաևան սոցիալական ցանցերում պատմել էր՝ ինչպես է ռազմատրանսպորտային օդանավով մեկնել Ռոստով՝ իր զուգընկերոջ և երեխայի հետ։ Տղամարդուն նա ներկայացրել էր որպես «Քրեմլի մարդ» և «Միստր Իքս», սակայն նշել էր, որ նա ոչ զինվորական է, ոչ էլ՝ ՖՍԲ աշխատակից։ Հետո նա ջնջել է բոլոր հրապարակումները, գրում է Газета.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան