ԱՄՆ-ում բացատրել են Կիևի վրայով անցած Ан-124 ինքնաթիռի նպատակը
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան TWZ պարբերականի տեղեկացմամբ՝ հուլիսին Կիևի վրայով թռած ծանր բեռնատար Ан-124 ինքնաթիռը դուրս է բերվել Ուկրաինայից։ Խոսքը UR-82073 համարանիշով An-124-100 մոդելի մասին է, որը գտնվում էր Կիևի Սվյատոշինո օդանավակայանում դեռևս լայնածավալ պատերազմի սկզբից։
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը կարող էր մնացած լինել Ուկրաինայում դեռ 2021 թ․ մարտի 13-ից։ Նշվում է, որ այն ուղղվել է Գերմանիայի Լեյպցիգ քաղաք, որտեղ գործում է «Անտոնով» ընկերության ներկայացուցչությունը։
TWZ-ը հավելում է, որ Սվյատոշինոյի օդանավակայանը ռազմական գործողությունների ընթացքում գրեթե վնաս չի կրել։ Հուլիսի 2-ին արված արբանյակային լուսանկարներում այնտեղ նկատվել են երկու համեմատաբար աշխատանքային վիճակում գտնվող An-124 ինքնաթիռ։ Ավելի վաղ Mash ալիքը ենթադրել էր, որ An-124-ը կարող էր տեղափոխել Patriot ՀՕՊ համակարգեր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)