Թաիլանդում զբոսաշրջիկներին զգուշացնում են թունավոր «կապույտ վիշապի» հայտնվելու մասին
Աշխարհ
Թաիլանդի Պուխետ կղզու Կարոն լողափի մերձակայքում ծովում հայտնաբերվել է թունավոր «կապույտ վիշապ» անվամբ օվկիանոսային օձաձկան տեսակ։ Ինչպես հաղորդում է News1 պորտալը՝ հղում տալով տեղական բժշկական շտապօգնության ծառայություններին, կենդանին առաջին անգամ նկատվել է մոտ երկու տարվա ընդմիջումից հետո։
Գիտական անունով Glaucus Atlanticus անվանվող այս ծովային կենդանուն արգելվում է դիպչել կամ բռնել․ նրա հետ շփումը կարող է մահացու լինել։ Կապույտ գույնով ու վեցթևանի կառուցվածքով օձաձուկը արտազատում է նյարդային համակարգը և մաշկի բջիջները վնասող ուժեղ թույն։
Մայիսի վերջում Վիետնամում ռուս զբոսաշրջիկը կորցրել էր տեսողությունը՝ շփվելով աշխարհի ամենաթունավոր ջրակենցաղներից մեկի՝ «պորտուգալական նավակի» հետ, որը սուր այրվածքներ էր առաջացրել նրա աչքերին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ