Գրաֆ Շերեմետևը ցանկություն է հայտնել վերադառնալ Ռուսաստան՝ նամակով դիմելով Պուտինին
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի դեսպանությունը Ֆրանսիայում հայտնել է, որ Մոսկվա է փոխանցել գրաֆ Պյոտր Շերեմետևի նամակը՝ հասցեագրված նախագահ Վլադիմիր Պուտինին։ Շերեմետևը, ով ներկայացնում է հինազնետական ռուսական տոհմ և երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, հայտնել է իր ցանկությունը՝ վերադառնալ իր նախնիների հայրենիք, գրում է Лента.ру-ն։
Նա միաժամանակ արժանացել է դիվանագիտական բարձր գնահատանքի՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։ Շերեմետևը տարիներ շարունակ ղեկավարել է Փարիզի Սերգեյ Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիան։
Այս պատմական քայլը տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ռուսաստանին վերաբերող բանակցություններում լուրջ առաջընթաց չի նկատվում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)