Ուկրաինական անօդաչուների բեկորները հրդեհներ են առաջացրել Կրասնոդարի երկրամասում
Ռուսաստան
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների անկումից հետո Կրասնոդարի երկրամասում հրդեհվել են դաշտեր։ Ըստ տարածաշրջանի օպերատիվ շտաբի՝ Դինսկի շրջանում այրվել է մաքրած ցորենի դաշտ Պլաստունովսկայա ստանիցայի մոտ։ Իսկ Տիմաշևսկի շրջանում հրդեհներ են բռնկվել Նեզայմանովսկայա և Մեդվեդովսկայա բնակավայրերի դաշտերում։
Բոլոր հրդեհները հաջողությամբ մարվել են, տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային ուժերը խոցել են ութ ուկրաինական անօդաչու սարք՝ որոնցից երեքը՝ հենց Կրասնոդարի երկրամասում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)