Լավրովը՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ընդհանուր պայքարի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համատեղ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի կանխեն ՆԱՏՕ-ի վերածումը Եվրասիայի «տիրակալ ուժի»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հյուսիսային Կորեա կատարած պաշտոնական այցի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա պայքար է ճշմարտության համար՝ ընդդեմ ստի։ Պայքար՝ մեր հսկայական և գեղեցիկ եվրասիական մայրցամաքը ՆԱՏՕ-ի գերիշխանության տակ չհայտնվելու համար», — նշել է նա։ Լավրովը հավելել է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Փհենյանը ձեռնարկում են «գործնական քայլեր՝ որպեսզի չարը նահանջի»։
Ավելի վաղ Լավրովը հանդիպել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ վերջինիս շքեղ զբոսանավում, որը գտնվում է Վոնսան քաղաքի նորաբաց հանգստյան գոտու ջրատարածքում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը փոխանցել էր Վլադիմիր Պուտինի «շատ ջերմ ողջույնները» Կիմ Չեն Ընին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան