Անկարայի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. զոհեր և վիրավորներ կան
Աշխարհ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել, զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեք ամսական երեխա, հրշեջները չորս ժամ պայքարել են կրակի դեմ, հաղորդում է TRT Haber-ը ։
«Անկարայի Չանքայա թաղամասի 26-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 3.5 ամսական երեխա։ Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել մոտ չորս ժամ տևած հրդեհաշիջման խմբերի աշխատանքից հետո», - հաղորդել է հեռուստաալիքը։
Հրշեջ ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծխի ներշնչման հետևանքով վիրավորվել է 39 մարդ, այդ թվում՝ յոթ հրշեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ