Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում․ AFP
Աշխարհ
Սիրիայի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Բաքվում՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում, հաղորդում է Deutsche Welle-ն` հղում անելով AFP-ին։
Սա նշանակալի իրադարձություն է, հաշվի առնելով, որ Սիրիան և Իսրայելը վերջին երկու տասնամյակների ընթացքում թշնամական հարաբերությունների մեջ են եղել:
Միևնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, ալ-Շարաան չի մասնակցել իր երկրի ներկայացուցչի և Իսրայելի պետության ներկայացուցչի միջև բանակցություններին։
Սիրիայի անցումային շրջանի ղեկավարը Բաքվում հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Դամասկոս գազի մատակարարման վերաբերյալ։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը գազ կմատակարարի Սիրիա։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Թուրքիայի միջոցով Սիրիա գազ արտահանելու նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ