Իրանի նախագահը վիրավորվել է՝ Իսրայելի ավիահարվածի հետևանքով
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է Թեհրանի վրա Իսրայելի հարվածի հետևանքով և ստացել է ոտքի թեթև վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։ Հաղորդել է Fars-ը։
Գործակալությունը հայտնել է, որ հրթիռակոծվել են շենքի մուտքերն ու ելքերը, սակայն պաշտոնյաներին հաջողվել է շենքից դուրս գալ արտակարգ ելքի միջոցով։
Հաշվի առնելով այն տեղեկատվության ճշգրտությունը, որի վրա հիմնված է եղել Իսրայելի հարվածը, Թեհրանը հետաքննում է տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը:
Ըստ Fars-ի՝ հարձակումը «մոդելավորվել է» լիբանանյան շիաների «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահի սպանության օրինակով, որը սպանվել էր իսրայելական ավիահարվածի ժամանակ Բեյրութի հարավային արվարձան Դահիյայում գտնվող խմբավորման ստորգետնյա շտաբ-բնակարանի վրա՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ի երեկոյան:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել