Իտալական դատարանը պարտավորեցրել է UniCredit բանկին լքել Ռուսաստանը
Աշխարհ
Իտալիայում դատարանը պարտվորեցրել է UniCredit բանկին՝ դադարեցնելու իր գործունեությունը Ռուսաստանում Banco BPM-ի կլանման գործընթացի սկսվելու դեպքում։ Այս մասին ասվում է դատարանի որոշման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դատարանը օրինական է համարել Իտալիայի կառավարության պահանջը UniCredit-ին լքելու Ռուսաստանը: Այժմ վարկային կազմակերպությունը պետք է սպասի կառավարության նոր որոշմանը: Banco PM-ն, իր հերթին, ակնկալում է, որ UniCredit-ը կտրամադրի պարզաբանումներ ձեռքբերման գործընթացի վերաբերյալ։
UniCredit-ի գործադիր տնօրեն Անդրեա Օրսելը նշել է, որ 2022 թվականից ի վեր բանկը բազմիցս փորձել է լքել Ռուսաստանը, սակայն պատժամիջոցները խոչընդոտել են այդ գործընթացը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)