Որ երկիրն է խոչընդոտում ԵՄ-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի հաստատմանը. Politico
Աշխարհ
Մալթայի դիրքորոշումն այժմ խոչընդոտում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը: Այս մասին հաղորդում է Politico-ն։
Հրապարակման համաձայն՝ հուլիսի 13-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում կղզի-պետության ներկայացուցիչները առարկություններ են ներկայացրել ռուսական էներգետիկ ռեսուրսների համար շուկայական արժեքի 15%-ի չափով գնի առաստաղ սահմանելու առաջարկի վերաբերյալ։
Այս լուրը տարածվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունների ֆոնին, որոնք վերաբերում էին ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթին հնարավոր աջակցությանը, եթե Եվրամիությունը երկրին բավարար փոխհատուցում տրամադրի ռուսական գազից հրաժարվելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու