Ռուսաստանում բրիտանական ԱԹՍ են որսացել
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները կանգնեցրել, ականազերծել և գրավել են Ռուսաստանի տարածքի վրայով թռչող բրիտանական անօդաչու թռչող սարք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է «Ադվոկատ» կեղծանունով զինվորականը։
Սա Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի դուրս գրված ծովային թիրախ է, որը Ուկրաինայի զինված ուժերը վերածել են մոտ 8 կգ մարտագլխիկով հարվածային անօդաչու թռչող սարքի։ Ռուս զինծառայողը նշել է, որ ՀՕՊ-ի համար լավ տեսանելի թիրախների, ինչպիսին է բրիտանական թիրախը, օգտագործումը թույլ է տալիս ՀՕՊ-ին խաբել, որը այն ճանաչում է՝ որպես կեղծ թիրախ և թույլ է տալիս, որ այն ավելի հեռու անցնի երթուղով, բայց այն իրական մարտական ԱԹՍ է։
«Ադվոկատ»-ը նշել է, որ անօդաչու թռչող սարքի շուկայական արժեքը մի փոքր պակաս է 1 միլիոն ռուբլուց։ Այն ունի ռեակտիվ շարժիչ։ Թռիչքի արագությունը մոտ 110 կմ/ժ է։ Մինչև թիրախին մոտենալը, վերածված ծովային թիրախը կարող է հասնել 230 կմ/ժ արագության։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան