Գերմանիայում խոսել են Ուկրաինային Patriot-ներ մատակարարելու մասին
Աշխարհ
Գերմանիան չի կարողանա Ուկրաինային ավելի շատ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել, քանի որ նրանց մոտ մնացել է այդ համակարգերից «միայն վեցը»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է The Financial Times-ը։
Պաշտոնյան նաև ասել է, որ Բեռլինը դեռևս մտադիր Կիևին մատակարարել Taurus հեռահար հրթիռներ։ Գերմանական իշխանությունների որոշումը մնում է անփոփոխ՝ չնայած Ուկրաինայից համապատասխան հարցումների վերսկսմանը։
Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ուկրաինային լրացուցիչ զենքի, այդ թվում՝ Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների փոխանցման մասին։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը դեռևս չի որոշել, թե որքան զինամթերք կմատակարարվի Ուկրաինային։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար նման բոլոր մանիպուլյացիաները «պարզապես բիզնես» են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)