Ռուսաստանը նոր տուրքեր է նախատեսում միգրանտների համար
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ միգրանտների համար նախատեսվում են լրացուցիչ պետական տուրքեր և խստացված պահանջներ։ Դրանց թվում են բնակության վայրի գրանցման և արտոնագրի ձեռքբերման համար վճարները։
Միգրանտները պետք է գրանցեն իրենց բնակության վայրը և ստանան մեկ տարվա վավերականությամբ արտոնագիր, որի արժեքը կկազմի 8-10 հազար ռուբլի։ Աշխատանքի թույլտվության երկարաձգումը կարժենա 4200 ռուբլի։ Նրանք պարտավոր կլինեն նաև ներկայացնել տրանսպորտային միջոց օգտագործելու իրավունքը հաստատող փաստաթղթեր։
Վոլոդինի խոսքով՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի և՛ ավելացնել բյուջետային մուտքերը, և՛ ամրապնդել միգրանտների նկատմամբ վերահսկողությունը՝ ի նպաստ անօրինական միգրացիայի նվազեցման, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան