Loro Piana-ը մեղադրվում է աշխատուժի շահագործման մեջ․ Միլանի դատարանը միջամտեց
Աշխարհ
Իտալական շքեղ բրենդ Loro Piana-ին, որը մաս է կազմում LVMH կոնցեռնի, մեղադրել են աշխատուժի շահագործման մեջ։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, Միլանի դատարանը մեկ տարով սահմանել է արտաքին կառավարում բրենդի նկատմամբ։
Ըստ դատական տվյալների՝ Loro Piana-ն իր արտադրությունը ենթադրաբար փոխանցել է չինական ենթակապալառուներին, ինչը հանգեցրել է աշխատողների իրավունքների խախտման։ Եթե ընկերությունը շտկի իր գործունեությունը՝ օրենքի պահանջներին համապատասխան, վերահսկողությունը կարող է դադարեցվել շուտ։
Loro Piana-ն միջադեպը չի մեկնաբանել։ Այս գործով բրենդը դարձել է արդեն հինգերորդը, որին Միլանի դատարանը հետաքննում է։ Նմանատիպ մեղադրանքներ նախկինում առաջադրվել են նաև Valentino-ին, Dior-ին ու Armani-ին, որոնց արտադրամասերում աշխատել են անօրինական միգրանտներ՝ ընդամենը 2 դոլար ժամավճարով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)