Ֆրանսիան ԵՄ-ի հետ երկխոսություն կսկսի՝ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ․ Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիան երկխոսություն կսկսի Եվրամիության հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում:
Նա հանձնարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին եվրոպացի գործընկերների հետ այս հարցի շուրջ ռազմավարական երկխոսություն սկսել:
«Ես կվերադառնամ այս հարցին տարեվերջին՝ առաջընթացը գնահատելու», - ասել է Մակրոնը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)