Կրեմլը հայտարարում է՝ Կիևը չի շտապում բանակցությունների նոր փուլ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինան դեռ չի ցուցաբերում պատրաստակամություն շարունակելու հակամարտության կարգավորման բանակցությունները։ Նրա խոսքով՝ Կիևը չի շտապում գնալ երրորդ փուլին։
«Իհարկե նկատելի է, որ Կիևը չի շտապում։ Մենք դեռ սպասում ենք ժամկետների վերաբերյալ առաջարկների»,- նշել է Պեսկովը՝ ըստ ՌԻԱ Նովոստիի։
Նախորդ օրերին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ նշել էր, որ կողմերի միջև բանակցությունների ձգձգման հիմնական պատճառն Ուկրաինայից պատասխան չստանալն է՝ երրորդ փուլի պատրաստակամության վերաբերյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան