Ռազմական մեքենայի ճանապարհը փակած միգրանտներին կարող է սպառնալ մինչև 10 տարի բանտ
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը արձագանքել է հաղորդմանը, թե Մոսկվայի մարզում միգրանտները փակել են զինվորների համար բեռ տեղափոխող ռազմական մեքենայի ճանապարհը։ Նրա խոսքով՝ եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա խոսքը քրեական հանցագործության մասին է։
«Սա ռազմական հարց է, հետևաբար պետք է ներգրավվի ռազմական դատախազությունը։ Եթե հաստատվի, ապա մեղավորներին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում»,- հայտարարել է Կոլեսնիկը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։
Պատգամավորը նաև նշել է, որ միգրանտները հնարավոր է գործել են դրսից ստացված հրահանգով՝ նկատի ունենալով, որ դրանք կարող էին ուղղորդվել Ռուսաստանի նկատմամբ թշնամական պետությունից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան