Մոսկվայում զանգվածային նամազը խցանում է առաջացրել. տեսանյութը տարածվում է համացանցում
Ռուսաստան
Մոսկվայում նկարահանվել է հսկայական ավտոմեքենայական խցանում, որն առաջացել է հավաքական նամազի պատճառով։ Տեսանյութը հրապարակվել է «Бладсикер 2.0» Telegram-ալիքում։
Տեսագրության հեղինակը ցույց է տալիս տասնյակ թողնված մեքենաներ՝ նշելով, որ խցանված փողոցը ձգվում է շատ հեռու։ Տեսադաշտում երևում են նաև աղոթքի գորգերով շտապող մարդիկ։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հուլիսի 11-ին, երբ հազարավոր մուսուլմաններ հավաքվում են քաղաքային մզկիթներում համատեղ աղոթքի համար։
Նման իրավիճակներում մզկիթները հաճախ չեն կարողանում տեղավորել բոլորին, և շատերը աղոթում են փողոցում։ Այս տեսանյութից առաջ տարածվել էր մեկ այլ՝ որտեղ վարորդը մեղադրում էր միգրանտներին՝ ռազմական բեռնատարի ճանապարհը փակելու մեջ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)