Ինդոնեզիայում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Ինդոնեզիայի Մոլուկյան կղզիների ափերի մոտ տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ՝ 6,7 մագնիտուդով։ Տեղեկությունը հաղորդել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 14-ին, տեղական ժամանակով 12:49-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Տուալ քաղաքից 177 կիլոմետր դեպի արևմուտք՝ 80 կիլոմետր խորությամբ։ Տուալը գտնվում է երկրի արևելյան մասում և ունի մոտ 65 հազար բնակչություն։
Թեև ցունամիի վտանգ չկա, և զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն ստացվել, սեյսմոլոգները գնահատում են դեպքը որպես ուժեղ երկրաշարժ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)